ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով
POLITICSՀայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
«Այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
2016 թվականի բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս: 2016թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



