Ինչպե՞ս հանգստացնել ատամնացավը
LIFEԱտամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով սպասել ատամնաբույժի ընդունելությանը:
Ատամնացավը կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Past.am-ն առաջարկում է օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Բաղադրություն.
• ½ թ/գ մեխակի փոշի,
• ½ թ/գ կոկոսի յուղ:
Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկություններ:

Այս երկու բաղադրիչները խառնեք եւ բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս միջոցառումը:
Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



