Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջին օրերի նիշից բարձր է մնում 15 սանտիմետրով
SOCIETYՉնայած Սեւանից հունիս ամսվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 73 միլիոն 732 հազար խորանարդ մետր ջուր, այնուամենայնիվ, լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջերի համեմատ բարձր է մնում 15 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում լիճ է տեղափոխվել 78 միլիոն 409 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



