«Նպատակն ինձ լռեցնելն է». Սեֆիլյանը կոչ է արել իր հետ ուղիղ հարցազրույց կազմակերպել
SOCIETYԺիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իշխանությունների նպատակը դատավարությունն առանց իրեն անցկացնելն է:
Հայտարարությունում ասվում է.
«Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության եւ օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի եւ իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է եւ ինձ լռեցնելը:
Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առընչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես «Գալա TV» եւ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



