«Այլ աղջիկների հետ հյուրանոց է գնում». Ջուսը` նախկին ամուսնու և այլևս չամուսնանալու որոշման մասին
PHOTOTert.amLife-ը գրում է.
Երգչուհի Ջուսն օրերս դատական կարգով ամուսնալուծվեց։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ իր դեպքում պարտադիր է ամուսնալուծվել դատական կարգով և փաստաբանի աջակցությամբ, թեպետ ամուսնու հետ, վեճի առարկա, որպես այդպիսին չունեին։
«Մենք կարող էինք զագսով բաժանվել, սակայն նա, ընդհանրապես, չէր համաձայնում։ Նիստերի էլ չէր մասնակցում, ուշացած գալիս էր, ինչ–որ բան խոսում, դուրս գալիս։ Մենք կիսելու ունեցվածք չենք ունեցել, որովհետև կիսելու որևէ բան չենք ունեցել, սակայն փաստաբանի կարիք ունեի։ Ինքն էմոցիոնալ է, բայց լավ փաստաբան է։ Ես էլ պետք է լավ փաստաբան ունենայի։ Վահագի դեպքում, դա միանշանակ պետք էր»,– ասաց նա։
Այն, որ նախկին ամուսինը նիստերից մեկի ժամանակ իրեն վիրավորել է, ըստ երգչուհու, պայմանավորված է նրա նեղացածությամբ։ «Մինչև վերջ չէր հավատում, որ ես դատարան կդիմեմ, որովհետև 10 ամիս կուլ եմ տվել այն, ինչ ինքն անում էր։ Անիմաստ հայհոյում էր, ես ոչ մի առիթ չեմ տվել։ Երբ տղամարդը հայհոյում է կնոջը, դա արդեն ընտանիք չէ»,– նշեց Ջուսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



