Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 անդամի, ովքեր մահափորձ են ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների տանն իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Իրավապահ մարմինները հայտնել են, որ դեպի Սուրուչ մեկնել պատրաստվող պատգամավորի վրա նախատեսված հարձակումը կանխվել է վերջին պահին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



