Թբիլիսիում ջրհեղեղից կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել ջրհեղեղից: Նրանց մի մասը սատկել է հենց տեղում, ջրհեղեղի ժամանակ, մյուսներին, որոնք փախել են վանդակներից, սպանել են հատուկջոկատայինները: Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգու վարչակազմից:
«Կենդանաբանական այգում ավելի քան 600 կենդանի կար, որոնց կեսը ողջ է մնացել: Փախուստի դիմած գազանների մի մասին ոչնչացրել են, մյուս մասին տեղափոխել են անվտանգ վայր: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Արդեն հայտնի է, որ մեր սիրելի սպիտակ առյուծին սատկած են գտել»,-լրագրողներին հայտնել են կենդանաբանական այգու աշխատակիցները:
Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ որոշ փախած կենդանիների հատուկջոկատայինները սպանել են առանց հատուկ անհրաժեշտության:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



