Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ միջոցառումներ իրականացնել հանգստի գնալուց առաջ և հետո. խորհուրդ է տալիս կոսմետոլոգը

LIFE

Ինչպե՞ս խնամել մաշկը, ո՞ր տարիքից սկսել այցելել կոսմետոլոգի, ի՞նչ միջոցառումներ իրականացնել հանգստի գնալուց առաջ և հետո. սրանք այն հիմնական հարցերն են, որ հաճախ հուզում են աղջիկներին։ «Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնի դերմատո-կոսմետոլոգ Սոնա Հարությունյանը պատասխանել է մեր հարցերին և մի շարք կարևոր խորհուրդներ տվել։

Լուսանկարներում դուք տեսնում ենք, թե ինչպես է կատարվում դեմքի մեզոթերապիան, որը նախատեսված է մաշկի խորը խոնավեցման և սնուցման համար. «Հաճախ հարցնում են՝ կա արդյո՞ք տարիքային սահմանափակում տվյալ միջամտության իրականացման համար։ Երեսուն-երեսուհինգ տարեկան աղջիկները հաճախ են խուսափում վաղ տարիքից կատարել այս միջամտությունը՝ անտեսելով չոր մաշկի առկայությունն ու պրոֆիլակտիկայի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով վաղ տարիքում արտահայտված կնճիռների առաջացմանը։ Կան նաև դեպքեր, երբ անհրաժեշտ է հակատարիքային միջամտություններ իրականացնել սկսած արդեն 27-30  տարեկանից, որպեսզի հետագայում հնարավորինս երկար պահպանվի մաշկի երիտասարդությունը»։

Դերմատո-կոսմետոլոգ Սոնա Հարությունյանը նաև նշում է, որ այսօր ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ չկան տարիքային սահմանափակումներ։ «Հասունացման շրջանն անցնելուց հետո, եթե առկա է մաշկի հետ կապված որևէ խնդիր, ապա պետք է դիմել դերմատո-կոսմետոլոգի օգնությանը։ Օրինակ, եթե տեսնում ենք, որ ունեք մաշկի չորություն, ջրազրկվածություն, բշտիկավորում կամ արտահայտված միմիկայի ակտիվություն, ապա մի հետաձգեք այցը դերմատո-կոսմետոլոգին»։

Դերմատո-կոսմետոլոգը BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է նաև դիմակների նշանակության և կարևորության մասին. «Պրոֆեսիոնալ դիմակները սովորաբար ունենում են երկու ուղղվածություն՝ մաքրող և սնուցող: Մաքրող դիմակները կիրառվում են մաշկի ավելորդ ճարպոտությունն ու աղտոտվածությունը հեռացնելու նպատակով։ Տվյալ նշանակության դիմակներն օգտագործվում են սովորաբար յուղոտ, պրոբլեմատիկ կամ համակցված մաշկերի դեպքում։ Խոնավեցնող դիմակներն օգտագործվում են չոր մաշկերի դեպքում՝ հաղորդելով խոնավություն ու սնուցում։ Կան դիմակներ, որոնք ունեն նաև սեզոնայնություն։ Օրինակ՝ ձմռանը մաշկն ավելի շատ սնուցման կարիք է զգում, և խորհուրդ է տրվում օգտագործել սնուցող միջոցներ։ Ինչ վերաբերում է ամառային խնամքին, շատ կարևոր է հասկանալ, որ անխտիր բոլորը պետք է պաշտպանեն մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ օգտագործելով SPF պարունակող քսուքներ, մասնավորապես, երբ առկա է մաշկի պիգմենտային խնդիր։ Շատերը հարցնում են՝ ամառային հանգստի մեկնելուց առաջ կարելի՞ է իրականացնել կոսմետոլոգիական միջամտություններ, թե՞ ոչ։ Ես հաճախ եմ ասում, որ կարելի է, պարզապես պետք է միշտ պահել ժամանակային հատվածը։ Եթե մեկնում եք ծովափնյա հանգստի, ապա երկու շաբաթ առաջ պետք է այցելել մասնագետին և, իհարկե, չմոռանալ որակյալ արևապաշտպան քսուքի օգտագործման մասին։ Օրինակ, եթե դուք ունեք յուղոտ և պրոբլեմատիկ մաշկ, խորհուրդ կտամ նախ և առաջ կատարել դեմքի պրոֆեսիոնալ մաքրում, որովհետև եթե մաշկի ծակոտիները խցանված են, ապա ծովի ջրից և արևի ճառագայթներից այդ աղտոտված ծակոտիները կբորբոքվեն՝ հետագայում առաջացնելով մի շարք խնդիրներ։ Ինչ վերաբերում է չոր և տարիքային մաշկերին՝ ցանկալի է անցկացնել խոնավեցնող միջամտություններ, քանի որ արևը և աղի ջուրը ջրազրկում են մաշկը։ Երիտասարդներն, օրինակ, կարող են սահմանափակվել դիմակներ և քսուքներ կիրառելով, իսկ ավելի տարեց կանանց դեպքում ցանկալի է անցկացնել ներարկումային որոշ միջամտություններ՝ մեզոթերապիա, բիորևիտալիզացիա, պլազմալիֆթինգ և այլն։ Որոշակի միջամտություններ անհրաժեշտ է իրականացնել նաև հանգստից վերադառնալուց հետո՝ արևից ստացված վնասակար հետևանքները շտկելու նպատակով»։

Հաջորդ հաճախ տրվող հարցերից մեկն էլ ոչ պրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցների օգտագործումն է, ինչպես նաև դրանց տարբերությունը. «Այն խնամքի միջոցները, որոնք վաճառվում են խանութներում, պարզապես շատ որակյալ չեն կարող լինել մի պարզ պատճառով, որ դրանք պատրաստվում են միներալ յուղերի հիման վրա, որոնք ամենաէժանագին նյութերն են համարվում, որոնցից և ստացվում են կրեմանման քսուքներ։ Խնդիրն այն է, որ տվյալ քսուքները պարզապես շղարշ են առաջացնում մաշկի վրա՝ չթողնելով ոչ մի դրական ազդեցություն, ավելին՝ փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ մաշկը շնչի։ Մասնավորապես, երբ խոսում ենք երիտասարդ, պրոբլեմատիկ կամ ճարպոտ մաշկի մասին, այդ ծակոտիների փակելու արդյունքում է, որ մեզ մոտ հետագայում առաջանում են կորյակներ ու բորբոքային պրոցեսներ։ Իսկ պրոֆեսիոնալ նյութերի պատրաստման դեպքում կիրառվում են բացառապես բուսական յուղեր, բարձրակարգ վիտամիններ ու ամինաթթուներ և, իհարկե, ակտիվ բաղադրիչներ, որոնք պատրաստվում են հատուկ տեխնոլոգիաներով: Դրանով է տարբերվում պրոֆեսիոնալ խնամքը ոչ պրոֆեսիոնալից։ Միշտ հիշեք՝ երբ մենք գնում ենք պրոֆեսիոնալ կոսմետիկ խնամքի միջոցներ, մենք հնարավորություն ենք տալիս նախ և առաջ մեր մաշկին շնչելու՝ դրանով իսկ նպաստելով նրա գեղեցկության ու առողջության պահպանմանը։ Միանշանակ, խորհուրդ եմ տալիս կոսմետիկ միջոցները ձեռք բերել միայն մասնագետի խորհրդով, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով ոչ միայն խնդիրը, այլ նաև Ձեր մաշկի առանձնահատկությունը»,- եզրափակեց Սոնա Հարությունյանը։  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns