Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են տուրիստները նախընտրում հենց Արցախը

LIFE

Հունիսի 17-ին Ստեփանակերտի օդանավակայանում կայացավ արկածային տուրիզմի տեսանկյունից աննախադեպ #ArtsakhAirFest փառատոնը, որին մասնակցեցին թվով 800-900 հյուրեր Արցախից, Հայաստանից և արտերկրից: Հյուրերը հնարավորություն են ունեցել տեղում օգտվելու օդապարիկի, պարապլանի և Ստեփանակերտում գործող ինքնաթիռի ծառայություններից:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Yell Extreme Park‎-ի համատեղ այս միջոցառումը հասարակության շրջանում ու հատկապես համացանցում մեծ ու դրական արձագանքների արժանացավ, քանի որ սա հերթական ապացույցն էր նրա, որ, չնայած իր շուրջը տիրող քաղաքական իրադրությանը, Արցախում ոչ միայն կայուն տեմպերով զարգանում է կյանքը, այլ նաև տուրիզմն է բուռն առաջընթաց ապրում: Դատելով միջոցառմանը մասնակցած հյուրերի արձագանքներից՝ միանշանակ կարելի է ասել, որ այս փառատոնն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու Արցախյան տուրիզմի զարգացման հիմնական լծակներից մեկը:«Ըստ մեր դիտակումների ու մեր հյուրերի Feedback-ի՝ ArtsakhAirFest փառատոնը բավականին հետաքրքրել է հյուրերին: Փառատոնի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ սկզբնական փուլում որոշել էինք սեզոնի ընթացքում մի քանի անգամ կրկնել այն, սակայն հետո որոշվեց, որ ավելի նպատակահարմար է փառատոնը անցկացնել տարին մեկ անգամ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը, ում հետ էլ զրուցել ենք Արցախում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից ու էլի մի քանի թեմաներից, որոնք կհետաքրքրեն մեր այն ընթերցողներին, ովքեր պատրաստվում են իրենց հանգիստն անցկացնել Արցախում.

«Փորձում ենք ճանաչողական տուրիզմից անցում կատարել նաև դեպի ակտիվ ժամանցի կազմակերպման հնարավորությունների ստեղծում։ Նշված գաղափարը կամ նպատակը առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախն ունի զբոսաշրջության մեծ ներուժ ոչ միայն իր հարուստ պատմամշակութային կամ բնապատմական ժառանգությամբ, այլ նաև բնական հետաքրքիր լանդշաֆտով, որպեսզի Արցախում զարգանա նաև ակտիվ տուրիզմը, ինչի տակ հասկանում ենք  զանազան ժամանցային միջոցառումներ, այդ թվում նաև արկածային զբոսաշրջության տարրեր, ինչպիսիք են, օրինակ` լեռնային հեծանվաարշավը (mountain biking), հետիոտն արշավները՝ հատուկ գծանշված զբոսաշրջային արահետներով, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների կազմակերպումը ինքնաթիռով և այլ տարբերակներ, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին ավելի երկար ժամանակ անցկացնելու Արցախում, ինչն էլ զբոսաշրջային վիճակագրության վրա դրական ազդեցություն ունի այն առումով, որ ավելանում է գիշերակացի միջին տևողությունը Արցախում: Զբոսաշրջիկները Արցախից հեռանում են ավելի վառ տպավորություններով, քանի որ իրենք կարողանում են շատ քիչ ժամանակահատվածում նոր զբոսաշրջային ուղղության մասին նոր տեղեկություններ հավաքել և, այսպես ասած, զբոսաշրջային ուղղության նոր փորձ ունենալ: Սա Արցախի զբոսաշրջության հիմնասյուներից է, որը մենք ներկայացնում ենք աշխարհին, այն է՝ շատ փոքր տարածքում կենտրոնացված են զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ օբյեկտներ»:Խոսելով Արցախի զբոսաշրջության զարգացման տեմպերի մասին՝ Արտակ Գրիգորյանը նշում է. «Ապրիլյան պատերազմի պատճառով 2016թ. ունեցանք զբոսաշրջիկների քանակի նվազում, և այս տարի մենք Արցախի զբոսաշրջային վիճակագրությունը համեմատում ենք 2015թ-ի հետ: Ըստ այդ տվյալների՝ միայն առաջին 5 ամսիների ընթացքում ունենք 17% աճ, իսկ մայիս ամսվա համար՝ մոտավորապես 25% աճ, և ըստ մեր դիտարկումների՝ կա միտում տարվա ընթացքում մոտավորապես 20-30% աճ ապահովելու»: Հարկ է նշել, որ վերոհիշյալ թվերը վերաբերում են միայն չափելի վիճակագրությանը, որի համար հիմք է ընդունվում միայն օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը, ովքեր Արցախ մուտք գործելու նպատակով վիզաներ են ստանում և այդ վիզաների շնորհիվ էլ փաստացի հաշվառվում: Իսկ ահա ներգնա զբոսաշրջությունը, որը մեծ ծավալների է հասնում, այս վիճակագրության մեջ չի ներառվում:

Մասնագետները նշում են, որ արցախյան զբոսաշրջության տեմպերի այսչափ զարգացմանը մեծամասամբ նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, շնորհիվ որի զբոսաշրջային երթուղու մեջ է ներառվել Դադիվանքի վանական համալիրը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական մարտավարական ծրագիրը, որի շնորհիվ Արցախը միջազգային էքսպոների ակտիվ մասնակից է: Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճին է նպաստում նաև Արցախում վերջին տարիներին կայուն տեմպերով զարգացող հյուրանոցային տնտեսությունը, օր-օրի կատարելագործվող ու զարգացող սպասարկման ոլորտը:«Ինչ վերաբերում է գաստրոտուրիզմին, ապա Արցախի ավանդական հարուստ խոհանոցը թույլ է տալիս մեզ ուժի դիիքից խոսել ցանկացած այլ զբոսաշրջային ուղղության հետ համեմատած,- նշում է Արտակ Գրիգորյանն ու հավելում,- խոսքը ոչ միայն ժենգյալով հացի կամ թթի օղու մասին է, այլ այդ ամենը զբոսաշրջիկին ճիշտ ներկայացնելու: Կախված սեզոնից՝ ունենք տարբեր վայրեր, որտեղ զբոսաշրջիկը մասնակցում է օղու թորման պրոցեսին, ժենգյալով հացի պատրաստմանը կամ էլ գինու պատրաստման գործին: Այդ առումով հատկանշական են մեր փառատոները, որոնք կազմակերպվում են տարվա ընթացքում: Հատուկ կընդգծեի Արցախյան գինու փառատոնը, որը այս տարվա սեպտեմբերի 16-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի: Այս փառատոնը լայն ճանաչում ունի ոչ միայն տեղացիների, այլ նաև արտասահմանցիների շրջանում, և մենք արդեն կարողանում ենք խոսել փառատոնի՝ որպես առանձին զբոսաշրջային արդյունքի մասին, քանի որ այն արդեն կա որպես միջոցառում, որին մասնակցելու համար տարբեր զբոսաշրջային ընկերություններ առանձին տուրեր են կազմակերպում: Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրն Արցախում նաև բերքի տոն է կազմակերպվում: Այս փառատոնը ևս շատ սիրված ու սպասված է ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանից ու արտերկրից Արցախ ժամանող հյուրերի համար»:Ի դեպ՝ Արցախում փառատոնային տուրիզմը թիրախավորված ուղղություն է դիտարկվում պետական մակարդակով: Այս շարքում տեղին է նշել մեծ հետաքրքրություն առաջացրած Թթվի փառատոնն ու Հացի փառատոնը, ինչպես նաև անցած տարվա սեպտեմբերին մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «Արցախէթնոֆեստ» միջազգային փառատոնը:

Այն զբոսաշրջիկների համար, ովքեր Արցախ են հասնում ոչ թե տուրօպերատորի միջոցով, այլ ինքնուրույն, նախատեսված են բավականին լավ պայմաններ Արցախը ճանաչելու համար: Խոսքը Արցախում գործող 4 տեղեկատվական կենտրոնների մասին է, որոնց աշխատակիցներն ամեն կերպ փորձում են աջակցել զբոսաշրջիկներին ինչպես անհրաժեշտ գրականությամբ, գրավոր տեղեկատվությամբ, այնպես էլ խորհրդատվությամբ ու ճանաչողական քննարկումներով: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ գործում են Ստեփանակերտում, Շուշիում, Ծաղկաշատում և Տիգրանակերտում: Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կենտրոնական գրասենյակի հեռախոսահամարն է՝ 097 39 91 75:

Փաստ է, որ մեր օրերում զբոսաշրջիկն իր յուրաքանչյուր ճամփորդությունից ամենաշատը նոր զգացողություններ ու տպավորություններ է ակնկալում, և խոսքը ոչ միայն տարբեր պատմամշակութային զբոսաշրջավայրեր այցելելու, այլ այդ ընթացքում թարմն ու դեռևս անծանոթը բացահայտելու, ինչու չէ, նաև սեփական կամային ու ֆիզիկական ունակությունները փորձարկելու հնարավորության մասին է: Արցախն ամեն ինչ անում է աշխարհին տարբերվող, յուրատիպ ու տպավորիչ տուրիզմ մատուցելու համար: Տուրիստական բուն սեզոնի մեկնարկին տուրիստների հոսքի արդեն 17% աճ էգրանցվել նախորդ սեզոնի համեմատ։ Կարծում ենք՝ հրաշալի ցուցանիշ է, և սա այն դեպքում, երբ տուրիզմի համար լավագույն շրջանը՝ հուլիս-օգոստոսը, դեռ առջևում է: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ BlogNews.am-ի, Վարդան Պետրոսյանի

և ԱՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns