Աթլետիկոյի նախագահ. Սաուլը չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել
SPORTՄադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսի հնարավոր տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:
«Սաուլը հրաշալի ֆուտբոլիստ է և նա «Աթլետիկոյի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի: Ամբողջ ամառ պետք է հարցնեք Սաուլի ապագայի մասի՞ն. դա մեզ համար տանելի կլինի:
Չեմ կարծում, որ Նյիգեսը համաձայնության եկած լինի այլ ակումբի հետ: Նա «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ է և չի պատրաստվում լքել ակումբը»,- Սերեսոյի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանին Սաուլի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց Իտալիայի հավաքականին 3:1 հաշվով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



