Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստական փուլում է. ՀՀ դեսպան
SOCIETYՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Ինչպես փոխանցում է The Armenian Weekly-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», - ասել է դեսպան Հովհաննիսյանը:
Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



