Թրամփն ընդունել է Մակրոնի` հուլիսի 14-ին Փարիզ այցելելու հրավերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է ֆրանսիացի պաշտոնակցի` Էմանուել Մակրոնի հրավերը հուլիսի 14-ին Փարիզ այցելելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հրապարած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են Թրամփին տեսնել Փարիզում հուլիսի 14-ի ազգային տոնակատարության պատվավոր հյուրերի թվում:
Հուլիսի 14-ը Ֆրանսիայի գլխավոր պետական հանդիսավոր տոնն է, որը երկրում տոնվում է 1880-ականներից` ի հիշատակ 1789-ի Մեծ ֆրանսիական հեղափոխության իրադարձությունների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



