Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երթուղու սպասարկման տուրքը կհանվի, փոխարենը՝ հնարավոր է արտոնագրային հարկի դրույքաչափն ավելանա. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կիրականացվեն: Մասնավորապես նախատեսվում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման պետական տարեկան տուրքը հանել, ինչը կթեթևացնի փոխադրողների հարկային բեռը և դրական ազդեցություն կունենա ուղևորափոխադրումների բնագավառի գործարար միջավայրի վրա: Համենայն դեպս այսպես է գրված փոփոխության ենթակա օրենքի նախագծում: Այս մասին որոշման նախագիծը կներկայացվի կառավարությանը` այսօր կայանալիք նիստի ընթացքում:

Ըստ նախագծի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10–րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների` միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով: Հիմնական պատճառը կայանում է դրանց ոչ տնտեսական հիմնավորմամբ:

Ինչպես կանոնավոր փոխադրումների լիցենզիայի տուրքը, այնպես էլ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման պետական տարեկան տուրքը կազմում է 100 հազար դրամ: 2015 թ. կանոնավոր փոխադրումների լիցենզավորումը հանվեց, սակայն դրա համար վճարվող տուրքը պահպանվեց` դառնալով երթուղու սպասարկման տուրք:

Նոր հարկային օրենսգրքով նախատեսված Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափ է նախատեսված մեկ միավորի համար ավտոբուսների դեպքում նստատեղ Երևան քաղաքում, մարզկենտրոններում 2000, այլ քաղաքներում 2000, սահմանամերձ գյուղերում 1000, իսկ այլ վայրերում 1500, միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում համապատասխանաբար` 3000, 2400, 2400, 1300 և 1900 գործակիցներ:

Այսինքն եթե նախկինում, օրինակ Երևան քաղաքում հաշվառված կանոնավոր ուղևորափոխադրող կազմակերպությունը մեկ ավտոբուսի համար ամսական վճարում էր 2000x1x23=46000, ապա հիմա պետք է վճարի ավելի շատ՝ 2400x23 =55200, իսկ միրոավտոբուսի դեպքում՝ 2000x1.3x13=33800 դրամի փոխարեն 3000x13=39000:

Նկատի ունենալով, որ ներկայում Երևան քաղաքում շահագործվում է 620 ավտոբուս և 1550 միկրոավտոբոս, ամսական բյուջեի մուտքերը կկազմեն համապատասխանաբար մոտ 34 միլիոն 224 հազար և 60 միլիոն 450 հազար դրամ: Ընդհանուրը տարեկան կկազմի մոտ 1 միլիարդ 136 միլիոն 88 հազար դրամ:

Ներկայում կատարվող վճարումները կազմում են մոտ 970 միլիոն 920 հազար դրամ: Տրանսպորտի և կապի նախարարությունից հետևություն են արել, որ սրա արդյունքում Երևան քաղաքի մասով բյուջեի մուտքերը կաճեն մոտ 165 միլիոն 168 հազար դրամով: Միաժամանակ աճ է կանխատեսվում նաև միջմարզային փոխադրումների մասով:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է թեթևացնել կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը՝ դրանով նպաստելով հանրապետության տրանսպորտային պարկի թարմացմանը, հանրապետության բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովմանը, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացմանը, ՀՀ բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի ապահովմանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը «Փաստի» այն հարցին, թե մի կողմից տուրքը հանվում է, սակայն մյուս կողմից էլ Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի ավելացում է սպասվում դիտարկմանը պատասխանեց, որ հարկային պարտավորությունների մասով նա մեկնաբանություն չի կարող անել:

«Դա ֆիքսված է Հարկային օրենսգրքով: Մենք ասում ենք, որ նոր Հարկային օրենսգրքով կարող է որոշ չափով ավելացումներ լինեն, դրա համար էլ արդեն որոշ միջոցառումներ ենք սկսել իրականացնել, այդ թվում՝ միասնական երթուղային ցանցի ձևավորում, փոխադրումների խրախուսում, կանոնավոր ուղևորափոխադրումների զարգացում, անվտանգության և սպասարկման որակի բարձրացում: Եվ այս բոլորի կոնտեքստում նաև առաջարկում ենք տուրքը հանել, քանի որ ենթադրվում է, որ կարող է բարձրացում լինել: Գուցե սպասարկման տուրքը չնչին գումար է, բայց մեր քայլերը միտված են փոխադրումների ընդհանուր զարգացմանը»,– նշեց Դավիթ Մելքոնյանը:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts