Հունիսի 26–ից 27–ը ողջ լրահոսի 1,1 %–ը կազմել են Արփինե Հովհաննիսյանի մասին նյութերը
POLITICSActual Monitoring–ը ներկայացնում է, թե հայկական լրատվական կայքերն ինչպես են լուսաբանել հունիսի 26–ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ:
Եվ այսպես, հունիսի 26–ից 27–ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի պահից մինչև հունիսի 27–ի ժամը 13:30–ն ընկած ժամանակահատվածում Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ եղել է 79 հոդված, ինչը կազմում է ամբողջ լրահոսի 1,1%–ը։
Մոնիթորինգի արդյունքներով ԵԽԽՎ փոխնախագահի վերաբերյալ ամենից շատ հայկական օնլայն լրատվականներում խոսվել է 14։00–ից 15։59–ն ընկած ժամանակահատվածում։
Վերլուծաբանների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ 14։00–ից է սկսվել տարածվել Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվելու մասին տեղեկատվությունը։ Դրանից հետո 1 ժամ համեմատաբար քիչ հոդվածներ են շրջանառվել, որից հետո կրկին ակտիվություն է նկատվել։
Մոնիթորինգի արդյունքներով լրատվական հոդվածների երկրորդ «ալիքը» սկսվել է 17:00– ից 17:59–նն ընկած ժամանակահատվածի ընթացքում, որը պայմանավորված է եղել ԱԺ փոխնախագահի ԵԽԽՎ–ում հնչեցրած ելույթով։
ՀՀ ամենաայցելվող թոփ 10 լրատվական կայքերից թեմային ամենաշատն անդրադարձել են News.am և Orer.am կայքերը՝ յուրաքանչյուրը թողարկելով 2 հոդված:
Արմինե Գրիգորյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



