Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված կառավարության ծրագրի ամբողջական իրագործման հարցում
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած կառավարության նիստում հավաստիացրեց, որ գործադիրն Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագիրը կիրագործի ամբողջությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին կառավարություն այցելելու համար: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ակնկալում ենք և հասկանում, որ հեշտ չի լինելու, բայց վճռական ենք տրամադրված և մեր ծրագիրն իրագործելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
«Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»,- իր հերթին նշեց ՀՀ Նախագահը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



