Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի սիրո պատմությունը՝ BusinessInsider-ի անդրադարձում

LIFE

Վերջին վեց ամիսները բուռն էին Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի համար։ Հայտնի թենիսիստուհին ու Reddit-ի հիմնադիրը պարզեցին, որ երեխայի են սպասում ու նշանադրվեցին։

Բայց միշտ չէ, որ ամեն բան այդքան հարթ է ընթացել։ Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին, Ուիլյամսն ուզում էր ազատվել Օհանյանից, այդ պատճառով էլ ասել է նրան, թե մոտակայքում առնետ կա։

BusinessInsider-ն անդրադարձել է զույգի պատմությանը՝ ներկայացնելով՝ ինչպես են երկու տարբեր աշխարհներից նրանք հանդիպել ու սիրահարվել։

Զույգը հանդիպել է 2015 թվականի մայիսին Հռոմի Hotel Cavalieri Hilton հյուրանոցում։ Օհանյանը նստած էր Ուիլյամսի կողքի սեղանին, իսկ Ուիլյամսն ու ընկերներն ուզում էին, որ նա հեռանա՝ ասելով, թե նրա սեղանին առնետ կա։ Իսկ երբ հասկացան, որ բան դուրս չի գալիս, հրավիրեցին նրան՝ միանալու իրենց։

Ուիլյամսը երբեք չէր լսել Reddit-ի մասին, իսկ Օհանյանը երբեք չէր դիտել Ուիլյամսի խաղերը, բայց համաձայնեց գնալ նրա խաղին, որ կայանալու էր հաջորդ օրը։ Նա այնքան քիչ բան էր հասկանում սպորտից, որ հրապարակել էր մի նկար, որտեղ երևում էր Ուիլյամսի սխալ քայլը։

Երբ նրանք ծանոթացան, Օհանյանը նոր էր բաժանվել 5 տարվա ընկերուհուց՝ միկրոբիոլոգ Սաբրիյա Սթյուկսից։

Ուիլյամսն էլ 2010 թվականից հանդիպում էր ռեպեր Դրեյքի հետ։ 2015 թվականի օգոստոսին Ուիլյամսին ու Դրեյքին տեսան միասին ընթրելիս, ու նրանց մասին լուրերն արագորեն սկսեցին տարածվել, բայց Ուիլյամսը պնդում էր, որ նրանք պարզապես ընկերներ են։

Օհանյանի ու Ուիլյամսի առաջին պաշտոնական ժամադրությունը եղավ 2015 թվականի հունիսի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունից առաջ։ Vanity Fair-ը հայտնում է, որ Ուլյամսն Օհանյանին Փարիզ էր հրավիրել՝ խաղը դիտելու։ Մինչև առաջնությունը կսկսվեր, նրանք 6 ժամ զբոսնել են Փարիզի փողոցներով։

Զույգը շարունակում էր լուռ մնալ սոցիալական մեդիայում, չնայած Օհանյանը գնացել էր նաև ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը 2015-ի սեպտեմբերին։

Ալեքսիսն իր ինստագրամյան էջում խաղից նկար էր հրապարակել։

2016 թվականի ապրիլին Օհանյանն արդեն գիտեր, որ ուզում է ամուսնանալ ՈՒիլյամսի հետ։ Vanity Fair-ի հետ զրույցում Օհանյանն ասել է.

—Ես զգում էի, որ իմ կյանք է մտել մի մարդ, ով ստիպում է ինձ ավելի լավը դառնալ։

Օհանյանն արդեն ներկա էր լինում Ուիլյամսի բոլոր խաղերին՝ հաճախ կանգնած նայելով նրա խաղը։

Բայց Սերենան դեռ չէր բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին։ Առաջին նկարը, որտեղ կարելի էր տեսնել Օհանյանին (այն էլ մի շարք այլ մարդկանց հետ) Սերենան հրապարակեց միայն 2016 թվականի օգոստոսին։

Թենիսիստուհին իրենց համատեղ առաջին լուսանկարը հրապարակեց 2016 թվականի նոյեմբերին, երբ նրանք արջի հագուստով մասնակցում էին դիմակահանդեսի։

2016 թվականի դեկտեմբերի 10-ին Օհանյանը Սերենային ամուսնության առաջարկություն արեց այն նույն վայրում, որտեղ առաջին անգամ հանդիպել էին՝ Հռոմի Hotel Cavalieri-ում։

Իսկ այս լուսանկարում Ուիլյամսը թաքցրել էր մատանին փոքրիկ տակոյով ՝ իր սիրելի ուտեստով։

Ուիլյամսն իրենց նշանադրության մասին հայտարարեց Reddit կայքում։ Օհանյանը նրա համար ստեղծել էր այս կերպարը՝ անվանելով նրան՝ «Սպագա միսս Kn0thing» (Kn0thing-ն Օհանյանի կեղծանունն է Reddit-ում)։

Ուիլյամը նաև բանաստեղծություն էր հորինել.

Ես եկա տուն մի փոքր ուշ,

Ինչ-որ մեկը հավաքել էր իմ իրերը,

Իսկ դրսում սպասում էր կառքը, որ տանելու էր Հռոմ՝

Իմ սիրելիի մոտ՝

Այնտեղ, որտեղ մեր աստղերն առաջին անգամ հանդիպեցին,

Իսկ հիմա դրանք միասնական շրջան էին կազմել։

Նույն սեղանի շուրջ, երբ մենք պատահական հանդիպեցինք,

Սակայն այս անգամ պատահական չէր,

Այս անգամ դա ոչ թե պատահականություն էր, այլ նրա ընտրությունը.

Ծնկի իջած՝ նա ասաց 4 բառ,

Իսկ ես ասացի «այո» ։

Օհանյանի պատասխանն էր.

—Ու դու ինձ դարձրիր երկրագնդի ամենաերջանիկ տղամարդը։

2017 թվականի հունվարին Ուիլյամսն ուղևորվեց Ավստրալիա՝ խաղերի, որտեղ էլ պարզեց, որ հղի է։

Օհանյանը մեկնեց Ավստրալիա՝ նրան ոգևորելու, ու իմացավ այդ մեծ լուրը՝ առաջնությունից անմիջապես առաջ։

8 շաբաթական հղի Ուիլյամսը դարձավ Ավստրալիայի թենիսի բաց առաջնության հաղթող։

Ապրիլին զույգը մեկնեց Մեքսիկա՝ ռոմանտիկ ուղևորության։

Սերենան ավելի ուշ՝ Օհանյանի ծննդյան օրը, հրապարակեց այս լուսանկարը՝ գրելով.

— Իմ թանկագին փոքրիկ, դու ինձ այնպիսի ուժ ես տալիս, որ ես չգիտեի, որ ունեի։ Դու սովորեցրել ես ինձ հանգստության ու խաղաղության իրական նշանակությունը։ Չեմ համբերում՝ երբ եմ տեսնելու քեզ, երբ ենք խաղալու միասին։ Բայց ինչն ամենակարևորն է, ես շատ երջանիկ եմ. ինձ աշխարհում առաջինն եմ զգում քեզ հետ, հատկապես այսօր՝ Ալեքսիսի ծննդյան օրը։ Քո մայրիկ։

Նրանք շատ գեղեցիկ ու երջանիկ են նայվում միասին։

Հիմա Օհանյանն ու Ուիլյամսը սպասում են ամառվա վերջին երեխայի ծնունդին, իսկ աշնանը կամուսնանան։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns