Կառավարությունը երեք տարով հետաձգեց նոր հիդրոէներգոկասկադի կառուցման ծրագրի ԱԱՀ-ն
POLITICSՀայաստանի կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Կարհաս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության նպատակն է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ համայնքների տարածքում կառուցել 2,8 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, արտադրել էլեկտրաէներգիա, ինչի համար նախատեսվում է կատարել ընդհանուր 2,06 մլրդ դրամի ներդրում:
«Սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 502,2 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Խաչատրյանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



