Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է ևս 2-ով, գրանցվել է վարակման 5 նոր դեպք, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150-ի, գրում է РИА Новости-ն։
Մինչ օրս վիրուսից մահացել է 17 մարդ։ Մոտ 4.800 մարդու խորհուրդ է տրվել հետևել կարանտինային ռեժիմին՝ վարակվելու ռիսկի պատճառով։ Երեխաների և դեռահասների շրջանում վիրուսի տարածման վտանգի պատճառով փակվել է մոտ 2.200 կրթական հաստատություն։
Երկրի կառավարությունը հրապարակել է 55 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժում են անցել վարակվածները, քանի որ, Առողջապահության նախարարության տվյալներով, վարակների բոլոր դեպքերը տեղի են ունեցել հիվանդանոցներում այն պատճառով, որ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ առաջին վարակվածներին մեկուսացնելու համար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



