«Էրդողանները» հայտնվել են Լոնդոնի պատին
INTERNATIONAL NEWSՄիացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի թաղամասերից մեկում հայտնվել է գրաֆիտի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդի Բիլալ Էրդողանի պատկերով:
Վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, գրաֆիտիում նախագահ Էրդողանը մեջքին դրած տանում է դոլարներով մեծ պարկ, իսկ նրա որդին՝ Բիլալը, հետևից հավաքում է պարկից թափված դոլարները:
Գրաֆիտին արված է Լոնդոնի Հարինգայ շրջանի Գրին Լեյնս պողոտայի պատերից մեկին: Թեպետ հստակ հայտնի չէ, թե ով է նկարի հեղինակը, սակայն նշվում է, որ այն կարող է լինել փողոցային արվեստի վարպետ Բենքսիին, ով Լոնդոնի փողոցներում քաղաքական թեմաներով շատ գրաֆիտիներ ունի արած:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



