Yerevan, 20.November.2026,
00
:
00
BREAKING

Ինչպես ինքնավստահություն ձեռք բերել,խորհուրդներ հոգեբանից

LIFE

Lenablog.info.am-ը գրում է.

 

 

 

Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում էլ համարվել  և համարվում է հաջողության, լիդերության ցուցանիշը: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն անձանց, ովքեր բարձր են գնահատում իրենց իսկ կարողություններն ու ունակությունները և կարծում են, որ սեփական ուժերը բավարար են ցանկացած իրենց առջև դրված առաջադրանքի լուծման համար: Ինքնավստահ անձը միշտ անկեղծ խոսում է իր հույզերի, ցանկությունների մասին, կարողանում է մերժել, ունակ է շփման եզրեր գտնելու, զրույցը սկսելու և ավարտելուն: Նա չի վախենում իր առջև նոր նպատակներ դնելուց և հետամուտ է լինում դրանց արագ իրագործմանը:

 

Անիքնավստահ անձը շփման և շրջապատի հետ փոխհարաբերությունների ժամանակ վախենում է սեփական կարծիքը արտահայտելուց, նրանք սկսում են ոչ միայն ակտիվ գործողություններից հրաժարվել, այլև դադարում են իրենց առջև ընդհանրապես նպատակներ դնել` կորցնելով իրենց հանդեպ, ինչպես նաև իրենց կարողությունների հանդեպ վստահությունն ու հավատը:

 

Ինքնավստահությամբ փայլող անձանց հետ մարդիկ ձգտում են ավելի շատ շփվել,  հասարկության մեջ այդպիսի մարդիկ իրենց արժանի և հարմարավետ են զգում, քանզի բոլորը ձգտում են նմանվել իրենց:

 

Ֆլորենցիայի հոգեբանների խումբը, անցկացնելով մի  շարք ուսումնասիրություններ, պարզեցին, որ մարդկանց մոտ առաջադրանքի բարդացման հետ մեկտեղ մեծանում է ոչ միայն սխալների քանակը, այլև ինքնավստահությունը:

Հեղինակները նշում են, որ տվյալ երևույթի հոգեբանական մեխանիզմները դեռևս հստակ բացատրություն չունեն:

Ամեն դեպքում հարկավոր է հիշել, որ ինքնավստահությունը դա խաբուսիկ երևույթ է, քանզի մենք կարող ենք տեսնել միանգամյա գոյություն չունեցողը:

Ցանկացած դեպքում մեզանից յուրաքանչյուրն էլ անծանոթ իրավիճակում հայտնվելիս անինքնավստահության մասին կարող է խոսել: Դա լրիվ նորմալ երևույթ է, և խոսել անձի անիքնավստահության մասին այստեղ այդքան էլ տեղին չէ: Բայց եթե տագնապն ու անինքնավստահությունը ուղեկցում են ավորական և իրեն լավ ծանոթ իրադրություններում, ապա այստեղ արդեն հոգեբանի միջամտությունը անխուսափելի է:

Ահա մի քանի ինքնավստահության զարգացման տեխնիկաներ`

— Եթե դուք ունեք ձեր շրջապատում մի ինքնավստահ անձնավորության օրինակ, ապա փորձեք հետևել նրա շարժումներին և խոսքին, վարքին և հետո նմանակեք նրան:

—  Փորձեք մեծացնել ձեր շփումների սահմանը և բոլորովին նոր գործեր սկսեք:

Շատ քչերն են իրենց անինքնավստահ զգում բավականին լավ ծանոթ իրավիճակում` իրենց հարազատ մարդկանց շրջանակում, լավ ծանոթ գործով զբաղվելիս: Հոգեբանները դա անվանում են հարմարավետության սահման: Դրա համար էլ հարկավոր է նոր ծանոթություններ ձեռքբերել և նոր գործեր ձեռնարկել, եթե նույնիսկ այդ ճանապարհին պահանջվի հաղթահարել մի շարք հոգեբանական պատնեշներ: Հիշե՛ք, երբ մենք լայնացնում ենք մեր հարմարավետության սահմանը, մենք ավելացնում ենք մեր ինքնավստահության ցուցանիշը:

—  Հրաժարվեք ինքնաքննադատությունից

Փորձեք մտածել դրական, կառավարել սեփական մտքերը: Օրինակ` եթե դուք սխալվել եք և ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում է և մեղադրում, որ դուք անհաջողակ եք, նորից ամեն ինչ փչացրեցիք, ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի:

—  Եղեք ազատ ձեր արատահայտությունների մեջ, արտահայտեք և դրական և բացասական կարքիները և հույզերը առանց վախենալու, որ կարող են դրանք ինչ որ մեկին դուր չգալ:

—  Հանգիստ ընդունեք սեփական անկատարելությունը, քանի որ ոչ ոք, երբեք չի կարող կատարյալ և իդեալական լինել ցանակացած պարագայում: Ընդունեք ձեր սխալները և անհաջողությունները, քանի որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում:

—  Ձեր առջև նոր նպատակներ դրեք և սկսեք իրականցնել դրանք, քանի որ կյանքը իմաստավորվում է միայն նոր նպատակների ձեռքբերմանժամանակ:

Նոր նպատակների ձեռքբերման ժամանակ դուք կզգաք, թե որքան ինքնավստահ եք դառնում ձեր ուժերում և ձեր սեփական անձի մեջ:

Ապրեք կյանքի ամեն վայրկյանով: Հենց կյանքի ամեն մի առանձին վերցրած վայրկյանում էլ գտնվում է կյանքը, որտեղ տեղ չկա վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար:

 

Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership