Հնդկաստանի վարչապետը դատապարտել է մարդկանց սպանությունը «հանուն կովերի պաշտպանության»
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի` Մահաթմա Գանդիի սկզբունքներին:
BBC-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հնդիկ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո: Հարձակվողները մտածում էին, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ:
Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: 2014-ին ազգայնական կուսակցության իշխանության գալուց հետո կովերի պաշտպանները բազմիցս հարձակումներ են գործել մուսուլման բնակչության և դալիթների (Հնդկաստանի ցածրագույն կաստայի ներկայացուցիչներ) վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



