Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Պետության հաշվին ՀՀԿ–ի խրախուսական նվերը Բազմասեր Առաքելյանին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզում խորհրդարանի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ–ից առաջադրված նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը 50 տարի անհատույց օգտագործման իրավունքով մարզադպրոց ու հողամաս է ստացել կառավարությունից:

Կառավարության երեկվա նիստում հավանության բավական հետաքրքրիր «ստեղծագործական մոտեցում» է արձանագրվել. Կառավարությունը որոշել է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող 1 մլրդ 276 մլն 120 հազար դրամ գնահատված արժեքով 4556,07 քառ. մետր մակերեսով կիսակառույց մարզադպրոցի շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,782 հա հողամասը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանը:

Ընդ որում՝ պետգույքի կառավարման վարչությունը նախ որոշել է նվեր տալ դպրոցը, ինչպես խնդրել է Բազմասեր Առաքելյանը, սակայն ֆիննախի առարկությունից հետո այն 50 տարով է տրվել Առաքելյանին անհատույց օգտագործման: «Նվիրաբերության ժամանակ պետական գույքի սեփականության նկատմամբ իրավունքն օտարվում է մասնավորին, իսկ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ժամանակ պետական գույքի սեփականության նկատմամբ իրավունքը պահպանվում է և փոխանցվում է միայն օգտագործման իրավունքը»,– առարկել է ֆիննախը՝ հավելելով. «Սակայն նախագիծը հիմնավորող տեղեկանքում չեն ներկայացվել պետական գույքի կառավարման տեսանկյունից նախագծով առաջարկված գույքի կառավարման ձևի (նվիրաբերության) ընտրության արդյունավետության վերաբերյալ և այլ ձևերի, օրինակ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ձևի, անարդյունավետության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ»:

«Սևան» մարզական ՀԿ–ի խորհրդի նախագահը Բազմասեր Առաքելյանն է: Կազմակերպությունը գտնվում է Բազմասեր Առաքելյանի հայրենի Փարպի գյուղում: Հենց այս գյուղում խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները չեղյալ համարվեցին: Փարպիում նախընտրական շրջանում տեղի ունեցավ միջադեպ, երբ, մամուլի տեղեկություններով, Բազմասեր Առաքելյանի տուն էին հրավիրել Փարպի գյուղի բնակիչներից մեկին և իմանալով, որ քվեարկելու է ՀՅԴ կուսակցության օգտին՝ դաժան ծեծի ենթարկել նրան, սակայն Փարպի գյուղի բնակչին ծեծելու փաստը չհաստատվեց ու քրեական գործ չհարուցվեց: Ճի՞շտ էր այս պատմությունը, թե սուտ՝ չպարզվեց:

Ինչ վերաբերում է կառավարությունից մարզադպրոցը 50 տարով նվեր ստացած «Սևան» ՀԿ–ին, կազմակերպությունը պարտավոր է մինչև 2021 թվականը յուրաքանչյուր տարի կատարել 3 մլն դրամի ներդրում: Իսկ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:

Ըստ հիմնավորման՝ «Սևան» մարզական հասարակական կազմակերպությունը իր գործունեության ծրագրում ամրագրել և ներկայում իրականացնում է մատաղ սերնդի ուսումնա–սպորտային աշխատանքներ տարբեր մարզաձևերում ներգրավելով շուրջ 2019՝ մասնավորապես Աշտարակ քաղաքում 400, պատանի մարզիկների, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում կազմակերպում է մարզական մասսայական միջոցառումներ` ներգրավելով մարզի բոլոր բնակավայրերի հավաքական թիմերին. ըմբշամարտի, վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, ֆուտբոլի, ծանրամարտի և աթլետիկայի մարզական միջոցառումներին, որը նպաստում է առողջ ապրելակերպին և մարտունակ սերնդի դաստիարակմանը:

Կազմակերպության ծրագրով գործող մանկապատանեկան մարզադպրոցը յուրաքանչյուր տարի իրականացնում է մոտ 90–120 պատանիների ընդունելություն և ավագ սերնդի հետ շարունակում մարզական միջոցառումների կազմակերպում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank