Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի պատմական մզկիթը
INTERNATIONAL NEWSԻրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել մզկիթի ուղղությամբ, քանի որ հաղորդվել էր, թե զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը։ Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԴԱԻՇ-ի սև դրոշը:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին: ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են դիմադրել քաղաքի մի քանի թաղամասերում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



