«Չափորոշիչների խախտում եղել է». Արտեմ Ասատրյանը՝ թիվ 1 տուն-ինտերնատի սննդի որակի մասին
SOCIETYՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեսանյութը, որում երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում, միակողմանի է:
Past.am-ի փոխանցմամբ ՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարարը՝ հավելելով, որ, եթե իրականությունը տեսնելու ցանկություն կար, ապա պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգված հատվածները։
Հարցին՝արդյոք կուտե՞ր դույլից մատուցվող կերակուրն անձամբ և չափորոշիչները չե՞ն խախտվել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Չափորոշիչների խախտում եղել է, շտկումներ են կատարվում»:
Lրագրողների դիտարկմանը, թե կերակուրը լափ է հիշեցնում, Արտեմ Ասատրյանն արձագանքեց․ «Եթե դուք ուզում եք կերակուրից դա ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



