Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես կարող է կինը միշտ ցանկալի լինել

LIFE

Ցանկացած կին մտածում է այն մասինթե ինչպես կարող է միշտցանկալի լինելԱսում է նա այդ մասինթե՝ ոչբայց փաստ էորգեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի համար ուշադրությունըօդի պես անհրաժեշտ էԿանայք ցանկանում են կատարյալհարաբերություններ ունենալՑանկանում ենոր նաինչպեսառաջին հանդիպումների ժամանակծաղիկներ նվիրիքնքշորենբռնի ձեռքըանհամբերությամբ սպասի հաջորդ հանդիպմանըպատրաստ լինի անգամ երկնքից աստղեր իջեցնելմիայն թե կնոջկողքին լինիԲայցորպես կանոնժամանակի ընթացքում կրքերըհանդարտվում են:

 

 


 
 

Իսկ ի՞նչ անել՝ միշտ ցանկալի լինելու համար: Նախ՝ անհրաժեշտ է, որ սիրես ինքդ քեզ, արժանապատվությամբ վերաբերվես: Տղամարդիկ զգում են, թե կինը որքան վստահ է իր ուժերին եւ հակառակը: Եթե գիտեք ձեր առավելությունների մասին, չեք կասկածում ձեր գեղեցկության հարցում, ուրախ եք եւ երջանիկ, տղամարդկանց շրջանում հաջողությունը երաշխավորված է:

Նաեւ պահպանեք ձեր առողջությունը: Զբաղվեք սպորտով, յոգայով կամ պարերով: Ճիշտ սնվեք եւ լավ քնեք: Չէ՞ որ միայն խոսքով չէ, որ սիրում եք ինքներդ ձեզ: Արքայազն գտնելուց առաջ արքայադուստր դարձեք: Թերեւս, կարիք չկա ասելու, որ ոչ մի կնոջ չեն գեղեցկացնում ծխախոտն ու ալկոհոլը:

 

Զարգացրեք ձեր կանացիությունը: Դուք պետք է ուրախություն, բարություն եւ քնքշություն ճառագեք: Փխրուն, նրբագեղ, երջանիկ, ժպտուն. սա այն կնոջ պատկերն է, ում մասին երազում է ցանկացած տղամարդ: Միայն սիրած գործող զբաղվեք, ձեզ հետաքրքիր մարդկանցով շրջապատեք, ամենուր եւ միշտ գեղեցիկը փնտրեք, մտերիմներին ձեր անկեղծ զգացմունքներն ու հոգատարությունը պարգեւեք:

Ձեզ այլ կանանց հետ մի համեմատեք: Խանդն ու նախանձը կքայքայեն ձեր հոգեւոր ներդաշնակությունն ու հավասարակշռությունը, առաջին կնճիռների ի հայտ գալու պատճառ կդառնան եւ չի բացառվում, որ հողին կհավասարեցնեն ձեր հարաբերությունները: Եթե վստահ չեք ձեզ վրա, ինչպե՞ս կարող եք ձեր զուգընկերոջից համապատասխան զգացմունքներ պահանջել: Դուք հրաշալի եք, այդ պատճառով էլ նա հենց ձեզ է ընտրել. թող սա ձեր նշանաբանը դառնա:

Ցանկացած իրավիճակում կին մնացեք: Ավելորդ զգացմունքայնությունը, հիստերիան, ճիչերը, կոպիտ խոսքերն ունակ են սպանել տղամարդու զգացմունքները: Նրա մոտ ցանկություն կառաջացա ձեզանից աշխարհի ծայրը փախչել: Իհարկե՝ երբեմն շատ դժվար է հավասարակշռություն պահպանել, բայց այդ անհրաժեշտ է: Ցանկացած հարց կարելի է լուծել հանգիստ՝ կշռադատելով յուրաքանչյուր խոսք:

Նրա համար միշտ խորհրդավոր եղեք: Նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան, թույլ մի տվեք խաղալ ձեզ հետ: 100 տոկոսով միայն ու միայն ինքներդ ձեզ պետք է պատկանեք: Տղամարդիկ էությամբ նվաճող են, այդ պատճառով էլ հարաբերություններն ընկալեք որպես հաճելի եւ ռոմանտիկ խաղ: Եթե նա անհետանում է եւ չի զանգահարում, լացակումած հաղորդագրություններ մի ուղարկեք, խուճապի մի մատնվեք: Այդ ընթացքում ձեզանով զբաղվեք, աղջիկների երեկույթ կազմակերպեք, շրջեք խանութներով: Եվ երբ զանգահարի, անմիջապես մի վազեք նրա մոտ: Հասկացրեք, որ դուք նույնպես անձնական կյանք ունեք, ընդ որում՝ շատ վառ ու հետաքրքիր:

Մի վախեցեք տղամարդուն կորցնելուց: Նախ՝ մտքերը նյութական են: Հարկավոր է միշտ դրական մտածել: Երկրորդ՝ վախը բացասական զգացմունքներ կառաջացնի եւ տառապանք կպատճառի: Բացի այդ, եթե ձեր տղամարդը տեսնի, որ խելագարվում եք իր համար, կհանգստանա եւ չի գնահատի այն, ինչ ունի: Ամեն ինչի հանգիստ ու չափի մեջ վերաբերվեք եւ ներքուստ ինքներդ ձեզ տրամադրեք, որ եթե ոչ նա, ապա մեկ ուրիշը կլինի:

Ոչ մի դեպքում մի ստորացեք: Այդ ցանկացած կնոջ ամենամեծ սխալն է: Եթե ընկնեք նրա աչքում, արդեն երբեք նա ձեզ նախկինի նման չի վերաբերվի: Եթե անգամ ստիպված լինեք ընտրություն կատարել հարաբերությունները պահպանելու եւ ինքնասիրության միջեւ, ընտրեք վերջինը: Բացի այդ, սիրող տղամարդը նման իրավիճակներ թույլ չի տա, իսկ չսիրող տղամարդը ձեզ հարկավոր չէ: Բաց թողեք նրան, ձեզ ավելի արժանի տղամարդ է սպասում:

Մատչելի մի եղեք: Առաջին ժամադրության ժամանակ ինտիմ հարաբերությունները հաջորդ իսկ առավոտ բաժանվելու ուղիղ ճանապարհն են: Եթե անգամ ինքներդ խենթանում եք նրա համար եւ պատրաստ եք նրա վրայից դեն նետել հագուստը, որոշ ժամանակ սպասեք՝ մինչեւ նրա հետ անկողին մտնելը: Տղամարդիկ ինչ էլ ասեն, միեւնույն է, նրանց դուր են գալիս անհնազանդ եւ անմատչելի կանայք:

Տղամարդու հետ լուրջ հարաբերությունների մասին մի խոսեք, հատկապես առաջին հանդիպումների ժամանակ: Ինքներդ կտեսնեք, թե երբ նա այդ կցանկանա: Իհարկե՝ մի պայմանով, որ ձեզ ճիշտ կպահեք: Բոլոր տղամարդիկ վախենում են կորցնել իրենց ազատությունը: Ցույց տվեք, թե որքան եք սիրում ձե՛ր ազատությունը, եւ նա ձեր ոտքերի առջեւ կլինի:

Իսկ եթե արդեն լուրջ հարաբերություններ ունեք, նրա համար մայրիկ մի դարձեք: Նա պետք է իրեն միշտ արու զգա: Պետք չէ նրա մասին չափազանց հոգ տանել: Հիշեք ռոմանտիկ խաղի մասին: Այդ նա է նվաճողը, ով պատրաստ է ձեզ համար նույնիսկ երկնքից աստղեր իջեցնել:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns