Խորը քունը դրական է անդրադառնում կանանց օրգանիզմի վրա
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների նոր հետազոտությունը, որին մասնակցել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում: Գիտնականները հայտնաբերեցին, որ քնի քիչ տևողությամբ (օրվա մեջ 7-8 ժամից պակաս) կանանց մոտ սեռական բավարարվածության մակարդակը ցածր էր:

7-8 ժամից քիչ քնող տարեց մասնակիցներն` ավելի երիտասարդ մասնակիցների համեմատ, հազվադեպ էին սեքսուալ ակտիվ: 70-ից բարձր տարիքի կանայք, ովքեր քնում էին 5 ժամից քիչ, 30%-ով ավելի քիչ էին վարում ակտիվ սեռական կյանք, քան նրանք, ովքեր քնում էին 7-8 ժամ: Այս ամենից հետևում է , որ դաշտանադադարի մեջ գտնվող կանանց սեռական բավարարվածության մակարդակը կախված է քնի տևողությունից:

Ի դեպ, այլ հետազոտության տվյալների համաձայն, դաշտանադադարի ժամանակ ինտիմ կյանքի որակը միանգամից չի նվազում: Միջինում սեռական ֆունկցիան ընկճվում է վերջին դաշտանից հետո հինգ տարիների ընթացքում: Այսպես, հետազոտության մասնակից կանանց 75%-ն ասաց, որ ինտիմ կյանքը կարևոր է իրենց համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



