Արգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԱրգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Excelsior-ը։
Դատախազ Անիբալ Բրունետի խոսքով՝ այդ իրերը հայտնաբերվել են մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սան Տելմո շրջանում, հին իրեր վաճառող կրպակում։ Նման առարկաների թվում են սաղավարտներ, դանակներ, սվաստիկայով շքանշաններ եւ այլն։ Դատախազը կարգարդել է առգրավել դրանք, կնքել խանութն ու հետաքննություն սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես են այդ իրերը հայտնվել վաճառողի մոտ։
Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ դաշնային ոստիկանությունը Բուենոս Այրեսի մերձակայքում նացիստական ատրիբուտների ապօրինի պահեստ է հայտնաբերել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



