Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստով դատարան են եկել Արա Զոհրաբյանն ու Կարեն Փոլադյանը

SOCIETY

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին, դատարան էր եկել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

NEWS.am-ի թղթակիցը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը նշեց, որ եկել է փաստաբաններին խուզարկելու հետ կապված ահազանգի հետքերով՝ համոզվելու համար, թե իսկապես խտրական վերաբերմունք կա փաստաբանների նկատմամբ:

Կարեն Փոլադյանը, սակայն, վստահեցրեց, որ փաստաբանները զննության են ենթարկվում օրենքով նախատեսված կարգով, նրանց իրավունքները չեն խախտվում: Տիգրան Հայրապետյանին դատարանի շենք մտնելիս ցանկանում էին զննության ենթարկել, որը դժգոհություն առաջացրեց փաստաբանի մոտ: Տիգրան Հայրապետյանի եւ կարգադրիչների լեզվակռվին լուռ հետեւում էին Կարեն Փալադյանն ու Արա Զոհրաբյանը: Կարեն Փոլադյանը Տիգրան Հայրապետյանին ասաց, որ օրենքով սահմանված զննության պետք է ենթարկվի դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Հայրապետյանը հակադարձեց՝ փաստաբանին զննության ենթարկելու փաստը նվաստացուցիչ է եւ իրավունքների խախտում, Կարեն Փոլադյանը, սակայն, վստահեցրեց, որ նիստերի դահլիճ մտնելիս զննության է ենթարկվել նաեւ ինքն ու դատախազները: Արա Զոհրաբյանը միջամտեց Տիգրան Հայրապետյանի եւ Արա Զոհրաբյանի լեզվակռվին` առաջարկելով ոսկե միջինը գտնել, որ փաստաբանը ներս մտնի եւ այլեւս նման խնդիրներ չառաջանան: Ի վերջո, Կարեն Փոլադյանը հայտնեց, որ Տիգրան Հայրապետյանը կարող է մտնել ներս, սակայն, կարգադրիչներին հանձնարարեց ուժեղացված հսկողություն սահմանել փաստաբանի շուրջը` նիստերի դահլիճում:

Արա Զոհրաբյանը նշեց, որ անհրաժեշտ է Դատական դեպարտամենտի սարքավորումների հագեցվածության հարցը լուծել, որ փաստաբանները նման խնդրի առաջ չկանգնեն:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service