Էրդողանի կուսակիցը պնդել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է ընդդիմադիր կուսակցապետից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն Twitter-ի իր էջում գրել է, թե երազում Աթաթուրքին է տեսել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ AKP-ի պատգամավոր Բուրհան Քուզուն գրել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է իր ստեղծած «Ժողովրդահանրապեական» (CHP) կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ «Աթաթուրքը բողոքեց, թե Քեմալ Քըլըչդարօղլուն ինչ վատ օրն է գցել իր ստեղծած կուսակցությունը»,-գրել է իր Twitter-ի էջում Բուրհան Քուզուն։
Այս գրությունը ընդդիմադիր կուսակցության հետեւորդների մոտ մեծ արձագանք է գտել։ Նրանք հայտարարել են, թե AKP-ն իր կեղտոտ խաղերին չպետք է խառնի Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



