Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Չեմ նկարահանվի այն ֆիլմերում, որտեղ չկա ասելիք». Աննա Սարգսյանը՝ կինոյի, սիրելի դերասանների եւ իր երազած կերպարի մասին

LIFE

NEWS.am STYLE-ը գրում է՝

«Կինոյի մասին»՝ այսպես է կոչվում NEWS.am STYLE-ի նոր խորագիրը, որի շրջանակներում հայտնիների հետ կխոսենք իրենց սիրելի ֆիլմերի եւ դերասանների մասին, ինչպես նաեւ կբացահայտենք, թե որ ֆիլմերում կցանկանային նկարահանվել եւ որ ժանրում երբեք չէին նկարահանվի:

Մեր խորագրի առաջին հերոսուհին «Որբերը» եւ «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանն է, որը չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել է ձեռք բերել ճանաչում եւ երկրպագուների մեծ բանակ:

 «Ֆիլմեր շատ եմ սիրում դիտել, երեւի այն պատճառով, որ քիչ, թե շատ, այդ բնագավառի հետ կապ ունեմ: Բացի ֆիլմերից հետաքրքրվում եմ նաեւ սյուժեով եւ դերասանական խաղով»,-ասում է Աննան՝ հավելելով.

«Կոնկրետ չկա որեւէ ժանր, որը շատ եմ սիրում: Բոլոր ժանրերի ֆիլմերն էլ նայում եմ,  բնական է՝ լինում են ֆիլմեր, որոնք հավանում եմ եւ լինում է հակառակը: Միայն չեմ սիրում դիտել այն ֆիլմերը, որոնք իրականության հետ կապ չունեն»:

Դերասանուհին նշեց, որ չկա մի դերասան, որին չսիրի, փոխարենը՝ հաճույքով նշեց այն անունները, որոնց գործունեությանը հատկապես հետեւում է.

«Շատ եմ սիրում Ջերարդ Բաթլերին, Անջելինա Ջոլիին, Լեոնարդո Դիապրիոյին եւ Դուեյն Ջոնսոնին»:

Յուրաքանչյուր դերասանի համար կան դերեր, որոնցով նա առավել հետաքրքրված է: Աննան եւս բացառություն չէ.

«Կցանկանայի մարմնավորել գաղտնի գործակալի. դա մանկությանս երազանքն է: Նաեւ կցանկանայի կերտել հոգեկան շատ ծանր ապրումներ ունեցող մի կերպարի»:

16-ամյա դերասանուհին նշում է, որ երբեք չի նկարահանվի այն ֆիլմերում, որտեղ չկա ասելիք եւ իմաստ՝ հավելելով, որ չի խուսափի կերտել նաեւ բացասական հերոսների.

 «Տարբերություն չեմ սիրում դնել դրական եւ բացասական դերերի միջեւ: Երկուսն էլ ինձ համար խաղարկային են: Մարդիկ վախենում են կերտել բացասական հերոսների՝ մտածելով, որ իրենց չեն սիրի, ինչի պատճառով էլ քննադատությունների կարժանանան, սակայն, եթե չեն սիրել բացասական կերպարդ, ուրեն իսկապես խաղդ բնական է ստացվել: Ես ինքս մարմնավորել եմ եւ բացասական, եւ ծայրահեղ դրական կերպարների: Երբեք չեմ վախեցել կերտել բացասական հերոսուհու. դա ավելի բարդ է իրականում»:

Իսկ վերջում դերասանուհուն խնդրեցինք նշել 5 ֆիլմ, որոնք խորհուրդ կտա դիտել NEWS.am STYLE-ի ընթերցողներին: Ահա, թե որոնք են Աննայի նախընտրած ֆիլմերը.

 «Առաջին ֆիլմը, որը կառանձնացնեի, կոչվում է «Սան Անդրեաս»: Այս ֆիլմն այն մասին է. թե ինչպես է հայրն ամեն գնով փրկում դստերն ու նախկին կնոջը: Շատ հետաքրքիր ֆիլմ է, այն մի քանի անգամ դիտել եմ: Հաջորդ ֆիլմը «Փոխանակում»-ն է:  Անջելինա Ջոլիի մասնակցությամբ այս ֆիլմը ցույց է տալիս մայրական բնազդը, մոր ապրումները, երբ երեխան անհետանում է:

Խորհուրդ կտամ դիտել նաեւ «Օրինավոր քաղաքացին»: Այն մի տղամարդու մասին է, որի աչքի առաջ սպանում են կնոջը եւ երախային. նա 10 տարի անց վրեժ է լուծում թե մարդասպանից, թե այն մարդկանցից, ովքեր սխալվել էին…  Իսկ «Հատիկո»-ն այն ֆիլմն է, որը դիտել եմ երեւի 100 անգամ եւ նույնքան էլ պատրաստ եմ դիտել: Ամեն անգամ հուզվել եմ այն դիտելիս: Իսկ վերջին ֆիլմը, որն առանձնացրեցի, կոչվում է «Մեր միջեւ տիեզերքն է»: Սա մի տղայի մասին է, որը ծնվել է Մարսի վրա, սակայն սիրահարվում է Երկիր մոլորակից մի աղջկա եւ ամեն ինչ անում է, որպեսզի հասնի Երկիր մոլորակ»

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns