Փարիզում հայազգի տղամարդը փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց. ֆրանսիական ԶԼՄ-ներ
SOCIETYՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տղամարդն ազգությամբ հայ է:
BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ասել է, որ այդպիսով ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների համար:
Le Parisien-ը գրում է, որ տղամարդը հարձակման ժամանակ ալկոհոլի կամ դեղամիջոցների ազդեցության տակ չի եղել:
Անունուն աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ ձերբակալման պահին տղամարդը շատ ոգևորված է եղել ու ասել է, որ չի սիրում ջիհադիստներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



