Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչ փոխվեց Մեծ Բրիտանիայում՝ ծխելն արգելող օրինագծի ընդունումից հետո

LIFE

 

Արդեն անգամ բրիտանացիներն են դժվար հիշում, թե ինչ տեսք ունեին այգիներն ու հասարակական վայրերը 10 տարի առաջ՝ մինչ ծխելն արգելող օրինագծի ընդունումը։ Դրսում որոշ ժամանակ անցկացնելուց հետո մարդկանց հագուստից ծխի տհաճ հոտ էր գալիս, իսկ փողոցները լի էին ծխախոտի մնացուկներով։

Նոր օրենքի ընդունումը Մեծ Բրիտանիայում համարվում է որպես հասարակական առողջության պահպանմանն ուղղված մեծ քայլ։ Չնայած՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, սակայն 10 տարում դրական տեղաշարժ իսկապես նկատվել է․ արդյունքները տեսանելի են բոլորի համար։

Ահա, թե վերջին 10 տարում մասնավորապես ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում։

1․ Օրեցօր ավելի շատ մարդիկ են թողնում ծխելը

Արգելքի սահմանումից հետո մարդիկ սկսեցին գիտակցել, թե որքան վնասակար է ծխելը։ 2007 թվականից ի վեր ամեն տարի կրճատվում է ծխող մարդկանց քանակը։ Այս 10 տարիների ընթացքում մինչև 16 տարեկան ծխող երեխաների քանակը ևս պակասել է՝ հասնելով մինչև 3%-ի, ինչը Բրիտանիայի պատմության մեջ երբևէ ամենացածր ցուցանիշն է։

Image result for smoking

2․ Ավելի քիչ մարդիկ են հոսպիտալացվում

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սրտի կաթվածի, ասթմայի և թոքի ինֆեկցիաների պատճառով ավելի քիչ մարդիկ են հոսպիտալացվում։ Արգելող օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի անց սրտի կաթված ստացած մարդկանց քանակը նվազեց 2.4%-ով։ Միգուցե թվա, թե սա մեծ ցուցանիշ չէ, բայց 2․4%-ը նույնն է ինչ 1,200 մարդ։

3․ Հրաժեշտ՝ բրենդային փաթեթվորումներին

Մեծ Բրիտանիայում ծխախոտի տուփերի վրա այլևս նշված չեն բրենդի անվանումը և այլ մանրամասները։ Փոխարենը առաջին երեսին պատկերված են սարսափելի նկարներ, որոնք նախազգուշացնում են, թե ինչ ահավոր հիվանդություններ կարող է առաջացնել ծխախոտի օգտագործումը։

Ավստրալիան ծխելն արգելող օրինագիծ ընդունեց Բրիտանիայից 3 տարի առաջ։ Ծխախոտի տուփի վրա նման նկարներ տեղադրելուց հետո պարզվեց, որ ծխողների քանակն իսկապես նվազում է։ Հենց այս օրինակին էլ հետևեց Բրիտանիան, ուր նախատեսված է, որ այդպիսի տուփերի շնորհիվ 300,000 բրիտանացիներ շուտով կթողնեն ծխելը։

Related image

4․ «Պասիվ ծխող» երևույթի մասին ավելի շատ մարդիկ իրազեկվեցին

Օրենքի ընդունումը դրական ազդեցություն ունեցավ նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ծխում, սակայն նրանց ընտանիքի անդամը/զուգընկերը ծխում է։ Մարդիկ իրազեկվեցին այն մասին, որ ծխող մարդու կողքին կանգնածի առողջությունը նույնքան վտանգված է, որքան հենց ծխողինը։ Այժմ ծխով լինի սենյակում գտնվելը բրիտանացիների համար կարծես մղձավանջ լինի։

5․ Կայարաններում նույնպես չեն ծխում

Որոշ կազմակերպություններ որոշեցին ավելի խիստ արգելքներ սահմանել, քան օրենքն էր պահանջում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի երկաթուղիները շահագործող ընկերությունը բոլոր կայարաններում արգելեց ծխելը։ Միգուցե նրանց անհանգստացնում էր այն փաստը, որ 1987 թվականին Kings Cross կայարանում բռնկված հրդեհից 31 մարդ զոհվեց։ Հրդեհի պատճառը մի մարդ էր, ով իր ծխախոտը վառելուց հետո լուցկու այրվող հատիկը շպրտել էր երկաթգծի ուղղությամբ։

6․ Դեռահաս ծխողների քանակը կրճատվեց

Այն սարքերը, որոնց մեջ կարելի է գումար գցել և ստանալ ծխախոտի տուփը, արդեն անցյալում են։ Բրիտանիայում արգելվում է նման սարքերի միջոցով ծխախոտի վաճառքը։ Նախկինում 16 տարեկանի փոխարեն այժմ ծխելն արգելված է 18 տարեկանից փոքրերի համար։ Նաև աճել են ծխախոտի գները․ դեռահասները, որոնց գրպանում այդքան էլ շատ գումար չկա, չեն կարողանա անգամ այլ ճանապարհներով ծխախոտ ձեռք բերել։

Image result for cigarette in vending machine

7․ Մեքենայի մեջ ծխելու արգելքը

Եթե մեքենայի մեջ 18 տարեկանից փոքր երեխա է գտնվում, ապա ծխելն արգելվում է։ Պատճառն այն է, որ պասիվ ծխող լինելու արդյունքում ամենաշատը տուժում են երեխաները․ նրանց շնչուղիներն ավելի փոքր են և նրանք ավելի արագ են շնչում։

8․ Տարածում են գտել էլեկտրոնային ծխախոտները

Չնայած՝ այս տեսակի ծխախոտները շատ ավելի անվնաս են, քան սովորականները, այնուամենայնիվ մարդիկ բաժանվել են երկու խմբի․ մի մասը դրական բերաբերմունք ունի, իսկ մյուս խմբի մարդիկ դեմ են էլեկտոնային ծխախոտներին և առաջարկում են դրանք ևս արգելել։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns