«Այնպես էր ուրախացել, աշխարհն իրենն էր». Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի նվերը որդու 8–ամյակին. Tert.am
LIFETert.amLife-ը գրում է.
Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է 8 տարեկան։ Tert.am Life–ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմեց, որ որոշել էին Բջնիում գտնվող իրենց առանձնատանը խնջույք կազմակերպել փոքրիկի տարեդարձի առթիվ, սակայն Ալբերտոյի զբաղվածությունը թույլ չի տվել։) Բանն այն է, որ նա հիմա նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» երաժշտական նոր նախագծում։ Ալբերտոն լիովին ընկղմվել է հեռուստատեսային աշխատանքի մեջ։ Նա հստակ գնում է ծնողների ճանապարհով։
«Մենք շատ էինք ուզում նշել իր ծնունդը, սակայն Ալբերտոն ասաց, որ չի նեղվում, օրը կանցկացնի նկարահանման հրապարակում»,– ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ իրենք Ալբերտոյի ծնունդը նշել են կեսգիշերին, իսկ այսօր նրան ճանապարհել են աշխատանքի։)
«Երբ Ալբերտոն նոր էր ծնվել, շատ խելոք էր։ Չէինք հավատում, որ մեր ընտանիքում երեխա կա։ Դարձավ 1 ամսական ու սկսեց ընդհանարապես չքնել գիշերները։ Շատ չարաճճի էր։ Ալբերտոյին սկսել ենք վայելել 4 տարեկանից, երբ մի քիչ խաղաղվեց,– հիշեց Հռիփսիմեն, ապա նկատեց, որ որդին շատ հանգիստ ու ծնողասեր է,– ամենակարևորը` շնորհակալ երեխա է։ Ամեն ինչի համար ասում է` շնորհակալ եմ, այս տարիքում ասում է` շնորհակալ եմ, որ կաք։ Շատ ուրախ եմ, որ դաստիարակված է, երբևէ մեզ ամոթով չի թողել։ Հոռացած չէ, ինչպես իր տարիքի շատ երեխաներ։ Մենք շատ ենք աշխատում այդ ուղղությամբ, անընդհատ խոսում ենք, որ հանկարծ չփոխվի։ Ինքը շատ լսող է, ուրախ եմ, որ իր պես տղա ունեմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



