Երիտասարդը ներխուժել է անծանոթ տներ ու հարմար տեղավորվել քնած աղջիկների անկողնում
LIFEԱմերիկյան Փալիսեյդս Պարկ քաղաքում ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մի տղամարդու նկատմամբ, որն առանց թույլտվության ներխուժել է անծանոթ կնոջ տուն ու նրա կողքին պառկել անկողնում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տղամարդը տուն է ներթափանցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում ու պառկել քնած կնոջ կողքին: Հետո նա արթնացրել է անծանոթուհուն ու հետաքրքրվել, թե արդյոք ինքը կարող է գիշերը կնոջ անկողնում անցկացնել: Երբ կինը ճչացել է, անկոչ հյուրը փախուստի է դիմել:
Տուժածի խոսքով՝ տղամարդը նիհար կառուցվածք ուներ ու ակնոց էր կրում: Արդյունքում ոստիկանությունը գտել է ևս 2 աղջկա, որոնց հետապնդել է նման արտաքինով տղամարդ: Այժմ իրավապահները կազմել են տղամարդու ֆոտոռոբոտն ու հետախուզում են հայտարարել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



