Միայնակ հայրիկը ոչ միայն նոր հյուսի ձևեր է հորինել սեփական դստերը հարդարելու համար, այլ նաև կիսվում է իր փորձով բախտակիցների հետ
LIFEԵրբ Ֆիլիպ Մորջիսը դարձել է միայնակ հայր, գաղափար անգամ չի ունեցել, թե ինչ պետք է անի իր 1 տարեկան դստեր մազերի հետ: Սկզբում նա սովորել է դրանք մեկ պոչիկով կապել գլխի ետևում, սակայն, որպեսզի իր սիրելի դստրիկը ետ չմնա իր հասակակիցներից, սկսել է կատարելագործվել հյուսիկներ անելու գործում:
Այժմ նա բացել է իր ստուդիան, որն անվանում է «Պապայի աղջիկների սանրվածքների ֆաբրիկա»: Այնտեղ իրենց աղջիկներիին գեղեցիկ սանրվածքներ անել են սովորում այն հայրիկներն, ովքեր ցանկանում են ավելի ջերմ ու անքակտելի դարձնել իրենց հոգևոր կապը դուստրերի հետ: Ընդ որում՝ նա այս դասընթացներն անց է կացնում բացարձակապես անվճար: «Ես չեմ ուզում, որ ֆինանսականն ինչ-որ մեկին խանգարի՝ սովորել հաճույք պատճառել իր աղջկան»,- ասել է նա:






1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



