Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով միլիոն ֆունտ շահած տոմսի տիրոջը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները որոնում են 1 մլն ֆունտ (շուրջ 1.3 մլն դոլար) ծավալով շահումի տիրոջը:
Ինչպես գրում է BBC-ն, շահումը բաժին է ընկել Ուելսի հարավային Մերթիր Թիդֆիլ կոմսությունում վաճառված տոմսին: Խաղարկությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, սակայն մինչ օրս ոչ ոք չի եկել շահումի հետևից:
Հաջողակ տոմսի տերը մինչև օգոստոսի 2-ը ժամանակ ունի պահանջելու իր շահած միլիոն ֆունտը: Այդ ժամկետից հետո տոմսը չեղյալ կհայտարարվի:
Ազգային վիճակախաղի ներկայացուցիչը կոչ է արել բրիտանացիներին ևս մեկ անգամ ստուգել իրենց տոմսերն ու փնտրել, եթե այն կորել է: Եթե շահումի տերն այդպես էլ չհայտնվի, գումարը կուղղվի Ազգային վիճակախաղով հովանավորվող տարբեր ծրագրերի իրականացմանը ողջ Բրիտանիայի տարածքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



