Իսրայելի օդուժը գրոհել է սիրիական զորքերի դիրքերը
INTERNATIONAL NEWSԻսրայելական ավիացիան գրոհել է սիրիական զորքերի դիրքերը` ի պատասխան հրեական պետության կողմից ղեկավարվող Գոլանի բարձունենքրում պայթած հերթական արկի: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ականը պայթել է Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Իսրայելցի զինվորականները խոստովանել են, որ հարվածը պատահական է եղել, սակայն Թել Ավիվում նշել են, որ սիրիական բանակի գործողությունները դիտարկում են որպես անընդունելի ոտնձգություն ինքնիշխանության նկատմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ` իսրայելական ինքնաթիռը սիրիական զորքերի դիրքերին հարված է հասցրել երկու ուղղությամբ` Սամդանիա քաղաքից արևելք և Ալ-Բաասի շրջակայքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



