Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում բժիշկ են ծեծել
SOCIETYԱյսօր` հունիսի 30-ին, ծեծի է ենթարկվել բժիշկ Խաչատուր Սարգսյանը: Միջադեպը տեղի է ունեցել Բաղրամյան 75 հասցեում գտնվող Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, որտեղ աշխատում է Խաչատուր Սարգսյանը:
Past.am-ի հետ զրույցում բժշկի փաստաբան Տիգրան Սարգսյանը պատմեց, որ Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ: «Հիմա ոստիկանության Արաբկիրի բաժնում մենք հաղորդում և բացատրություն ենք ներկայացրել, պետք է դատաբժշկի մոտ գնանք վնասվածքների աստիճանը ճշտելու համար»,- հայտնեց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն ասաց, որ բժշկին ծեծի ենթարկած անձը խոչընդոտել է իր փաստաբանական աշխատանքը, ինչպես նաև սպառնալիքներ հնչեցրել:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



