Գերմանացի օրենսդիրները չեղարկել են Իսրայելից անօդաչու սաքրեր վարձակալելու գործարքը
INTERNATIONAL NEWSԳերմանացի օրենսդիրները կասեցրել են Իսրայելից անօդաչու թռչող սարքերի վարձակալության մասին գործարքը:
Ինչպես տեղեկացնում է haaretz.com-ը` հղում անելով գերմանական աղբյուրին, գործարքին դեմ արտահայտվել Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավորները` տեղեկանալով, որ անօդաչուները կարող են զենք տեղափոխել:
Խոսքն իսրայելական արտադրության Heron TP հեռակառավարվող անօդաչու սարքերի մասին է, որը ձեռք բերելու գործարքը չեղարկվել է Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովում: Գործարքի արժեքը գնահատվում էր 580 մլն եվրո` 3-5 հեռակառավարվող անօդաչուներ վարձակալելու համար:
Իսրայելական կողմը դեռևս հույս ունի, որ գործարքը կկայանա` չնայած գերմանացի օրենսդիրների որոշմանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



