ԻՊ-ի գրոհայինները ամբողջությամբ դուրս են մղվել Հալեպ նահանգից
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից, որոնք դուրս են մղվել վերջին գյուղերից, որտեղ վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դիտորդական կենտրոնին:
«ԻՊ-ը դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Վերջինիս խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:
Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



