Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, «Ազատ հայրենիք»-ից Արայիկ Հարությունյանը չի առաջադրվելու

INTERNATIONAL NEWS

Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, նախագահին ընտրելու է Ազգային ժողովը․ այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Չնայած որ նոր սահմանադրությամբ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը, մինչև 2020 թվական՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: Սա բացառիկ է, կարծեմ երկրորդ անգամն է, որ Ազգային ժողովն է ընտրում Հանրապետության նախագահին, առաջին անգամ եղել է 1995 թվականին, երբ նորից անցումային շրջան էր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մինչ 2020 թվականը Արցախը կղեկավարի Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը, որի հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է:

«Ըստ նոր սահմանադրության՝2020-ին լինելու են նոր համաժողովրդական ընտրություններ, Ազգային ժողովը և նախագահն ընտրվելու են մեկ օրվա ընթացքում․մարդիկ քվեարկելու են և՛ նախագահի, և Ազգային ժողովի համար»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Բաբայանի՝  Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրելուց հետո՝ սեպտեմբերին, նոր կառավարությունն է ձևավորվելու․ վարչապետ չի լինելու, լինելու են պետական նախարարը և նախարարները, կառավարության ղեկավարն է լինելու նախագահը:

Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար, «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունը, որպես խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժ, քննարկումներ է իրականացրել Արցախի ժողովրդավարական և Հայ հեղափոխական դաշնակցություն  կուսակցությունների հետ:

««Հայրենիք» խմբակցությունն ամենամեծն է խորհրդարանում իր թվաքանակով: Հետևաբար, ապագա նախագահի հարցը, առանց «Հայրենիք» խմբակցության, հնարավոր չէ նախագահ ընտրել: Չկան խորհրդարանում ուժեր, որ հաշվի չառնեն «Ազատ հայրենիք» կուսակցությանը, մասնավորապես «Հայրենիք» խմբակցությանը: Դա բոլորն էլ գիտակցում են, որ մենակ մի կուսակցությամբ չենք կարող նախագահ ընտրել, անհրաժեշտ պատգամավորների թիվը միայն մենք ունենք խորհրդարանում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք, վերոնշյալ կուսակցությունների հետ համագործակցելով,արդեն ունեն անհրաժեշտ ձայները  նախագահ ընտրելու համար:

Արթուր Թովմասյանի խոսքով ՝ հուլիսի սկզբին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» խմբակցության համագումարը, որտեղ կուսակցության ղեկավար մարմին ընտրելուց բացի, համագումարի պատվիրակները պետք է լիազորեն խորհրդարանի պատգամավորներին, թե ում սատարեն նախագահի պաշտոնում: Նա չցանկացավ նշել, թե ում են պատրաստվում նրանք սատարել:

«Համագումարին մենք նաև ընտրելու ենք մեր կուսակցության նախագահին, և արդեն որոշել ենք ՝Արայիկ Հարությունյանն է լինելու, սակայն նա չի առաջադրվելու ընտրություններին: Արայիկ Հարությունյանն ունի նախընտրելի թեկնածու, ով ընդունելի է նաև կուսակցության պատգամավորների համար»,- ասաց նա:

Արթուր Թովմասյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե բացի իրենց նախընտրելի թեկնածուից, այլ թեկնածուներ կան, թե՝ ոչ: Միայն  նշեց, որ եթե այլ թեկնածուներ էլ լինեն, հավանական չէ, որ կընտրվեն, քանի որ խորհրդարանի մեծամասնությունը իրենք են, ընդդիմությունը չի կարողանա ապահովել նախագահ  ընտրելու համար անհրաժեշտ ձայները:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank