Բրիտանիայում Ջասթին Բիբերի համերգից առաջ մաչետեով զինված տղամարդու են ձերբակալել
INTERNATIONAL NEWSԲրիտանական Քարդիֆ քաղաքում կանադացի կատարող Ջասթին Բիբերի համերգից առաջ ոստիկանները երկու երիտասարդի են ձերբակալել, որոնցից մեկը զինված է եղել մաչետեով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` բրիտանական ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածները 19 և 27 տարեկան են: Նրանց անունները չի հաղորդվում:
Աղբյուրը նշում է, որ իրավապահներն ուշադրություն են դարձրել երիտասարդներին, քանի որ վերջիններս իրենց ագրեսիվ էին պահում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավախախտներին տեղափոխել են Քարդիֆի ոստիկանական բաժանմունք:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքում ահաբեկչություն էր տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



