Գազի արտահոսք Վերին Շենգավիթի 6-րդ փողոցում
SOCIETYՀունիսի 30-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Նժդեհի փողոցի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհն ինքնամարվել է: Այրվել է արտահոսած գազը:
Փրկարարները կատարել են հերթապահություն՝ մինչ բալոնի մեջ գտնվող գազի ամբողջությամբ պարպվելը (փականի անսարքության պատճառով արտահոսքը հնարավոր չի եղել դադարեցնել):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



