Սերբիայի նոր կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի
INTERNATIONAL NEWSՍերբիայի նախարարների նոր կաբինետը կշարունակի նախորդի քաղաքականությունը և չի պաշտպանի Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին ասել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:
«Ես հստակ ասել եմ, որ այս կառավարությունը կլինի նախորդի քաղաքականության շարունակողը, ինչը նշանակում է, որ մենք չենք սահմանի պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Մենք կփորձենք իրականացնել բալանսավորված արտաքին քաղաքականություն: ԵՄ-ն եղել է և կշարունակի լինել մեր ռազմավարական առաջնահերթությունը՝ հանուն բոլորիս»,- ասել է Բրնաբիչը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



