Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Մարզպետարանների ներկայացրած ծրագրերի որակը հեռու է ժամանակակից պահանջներից

POLITICS
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի ժամանակ տեղի է ունեցել նաև «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը, կրկին հիշեցրել է, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն–մարզպետարան–համայնքներ եռաստիճան կառավարմանը:
 
«Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը»,– ասել է կառավարության ղեկավարը:
 
Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ մարզպետների համար Ամերիկյան համալսարանում կազմակերպված դասընթացները նույնպես մարզպետների կարողությունների զարգացման համար է իրականացվում, ինչը շարունակական է լինելու, բայց ներկայի վիճակը բավականին խնդրահարույց է:
 
«Բոլոր համայնքներից ստացել ենք համայնքների զարգացման ծրագրեր: Բացի դրանից,համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», – նշել է վարչապետը:
 
Եվ բնական է, որ վարչապետին չեն «հասկանում» մարզպետներն ու գյուղապետները, քանի որ նրանք նույն մեդալի տարբեր կողմերից են աշխարհին նայում: Ու եթե Կ. Կարապետյանը խոսում է ինչ–որ նոր միտք կամ գաղափար կյանքի կոչելու և երկարաժամկետ կտրվածքով համայնքը, մարզը փոսից հանելու մասին, տեղական կառավարիչները միանգամից սկսում են հաշվարկել, թե ինչ ֆոկուս անեն, որ օդից փող «կպցնեն», հետո էլ ասեն՝ կներեք, չստացվեց: Բայց մոռանում են, որ դրա ժամանակներն անցել են և հիմա որևէ մեկը հենց այնպես ու չստացված ծրագրերի համար դժվար թե գումար տա: Էլ առաջվանը չէ, որ Ջերմուկի մոծակների դեմ պայքարելու համար բյուջեից ամեն տարի 15 մլն դրամ գումար «ծախսեն», ճահիճին ձեռք չտան, որ հանկարծ մոծակները չվերանան, իսկ քաղաքի ծառերը դույլով ու ցախավելով մշակեն, իբրև թե մոծակների դեմ են պայքարում:
 
Եվ այսպես երկար տարիներ, բայց հիմա ծախսած ամեն մի լումա «մտել» է խոշորացույցի տակ և ժամանակն է ոչ թե «օդից՝ փող» տարբերակով ծրագրեր մտածեն համայնքապետերն ու մարզպետները , այլ՝ «աշխարհի հետ համահունչ» տարբերակով, որը, կարծես թե, նրանցից բավականին հեռու է:
 
 
Արմինե Գրիգորյան
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank