Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ–ն միաբանության՝ մասամբ հաջողված ուղերձ է հնչեցրել

INTERNATIONAL NEWS
Վերջին երկու օրերի ընթացքում ակտիվորեն է քննարկվում ՆԱՏՕ–ի անդամ/գործընկեր երկրների պաշտպանության նախարարների՝ բրյուսելյան հանդիպումը, որի արդյունքները ալյանսի գենսեկ Հենս Սթոլթենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ էր լրագրողների հետ կիսել: Դժվար է ասել՝ հանդիպումը փակ դռներից այն կողմ ինչպես է անցել իրականում, բայց ակնհայտ էր, որ ՆԱՏՕ–ի գենսեկը, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված հարաբերությունները մասամբ կարգավորելուց հետո, փորձել է միաբանության ուղերձ հղել հանրությանը՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ–ի անդամ երկրները դաշինքի մարտական ներուժի ամրապնդման ուղղությամբ նոր նպատակներ են համաձայնեցրել։ «Մենք որոշել ենք ավելացնել անվտանգության ապահովումը բոլոր առանցքային ոլորտներում՝ ծանր սարքավորումներ, օդում վառելիքի լիցքավորում, արագ տեղակայման պատրաստ ուժերի թվաքանակի աճ...մասնավորապես՝ պետք է ավելացնենք այն մարտական օդանավերի քանակը, որոնք ունակ են հաղթահարել օդային հասանելիության արգելքի ժամանակակից համակարգերը»,– ասել է Սթոլթենբերգը՝ ակնարկելով, որ ալյանսի բյուջեն զգալիորեն է ավելացել այդ նպատակների հաղթահարման համար, իսկ ԱՄՆ–ն շարունակում է ներդրումների երկու քառորդի չափով դոնոր լինել:
 
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, սակայն, ավելի պերճախոս է գտնվել՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ–ի ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է, նախ և առաջ, այն համոզմամբ, որ Ռուսաստանը չի կարող ալյանսի գործընկերը լինել: «ՆԱՏՕ–ի ռազմական բյուջեի ավելացումը ցույց տվեց, որ անդամ պետությունները համակերպվել են այն մտքի հետ, որ Ռուսաստանը չի կարող այնպիսի գործընկեր լինել, ինչպիսին մենք էինք ցանկանում դեռ 90–ականներին տեսել նրան: Գոնե մոտ ապագայում դա անհնարին է»,– հայտարարել է գեներալ Մետիսը՝ այդկերպ բացահայտելով հաջորդ կարևոր ուղերձը: Այն է՝ ՆԱՏՕ–ն շարունակում է ՌԴ–ին թշնամի դիտարկել, և ռազմական բյուջեի ավելացումն այդ մտայնությունից ելնող համարժեք արձագանք է՝ դրանից բխող առաջիկա բոլոր գործողություններով:
 
Հաջորդ ուղերձի հեղինակը դարձյալ գենսեկ Հենս Ստոլտենբերգն էր, ով հաստատել է, որ ՆԱՏՕ–ն կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում ընթացող հակաահաբեկչական պայքարին: Ճիշտ է՝ նա դիվանագիտական պահվածք է դրսևորել, միաժամանակ պնդելով, թե «դա չի նշանակի վերադարձ մարտական առաքելությանը», ինչը ԱՄՆ–ն էր ցանկանում, որովհետև բոլորը հակված են եղել խորհրդատվական–մարզումային «Վճռական աջակցություն» առաքելության շարունակականությանը, սակայն, BBC–ի նյութերից ակնհայտ է դառնում, որ այս հարցով նույնպես թեժ բանավեճ է ներսում ընթացել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը դարձյալ չի կարողացել իրեն զսպել և հրապարակավ հայտարարել է, որ 2014–ին ՆԱՏՕ–ի զորքերի դուրսբերումն Աֆղանստանից հապշտապ որոշում էր, ինչին Սթոլթենբերգը կարճ է անդրադարձել՝ Այն ճշմարիտ էր: Ինչն էլ նշանակում է, որ ՆԱՏՕ–ի ներսում և՛ խնդիրները նույն կերպ չեն ընկալվում, և՛ դրանց ներկայացման վերաբերյալ են տարբեր մոտեցումներ առկա: Բրյուսելում, անկախ գործողություններից, հակված են ավելի զգուշավոր բառամթերք գործածել ընդհանրապես պլանների և մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ, իսկ ահա ամերիկյան բազեները, որոնք մտադրվել են օկուպացնել Սպիտակ տունը, խնդիր չեն տեսնում խիստ թափանցիկ ու շատ կոնկրետ ռազմաշունչ տեքստեր հնչեցնելու առումով: Հավանաբար, դա է պատճառը, որ որոշում է կայացվել ՆԱՏՕ–ի հաջորդ գագաթնաժողովը արագ հրավիրել, և Սթոլթենբերգն էլ հաստատել է, որ այն կկայանա դարձյալ Բրյուսելում՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց:
 
 
Գոհար Սիմոնյան
 
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance