Քաշմիրում բողոքի ցույցերի ու բախումների ընթացքում կին է սպանվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում բողոքի ցույցերի ու բախումների հետևանքով կին է սպանվել,եւս մի քանի մարդ վիրավորում է ստացել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարական ուժերը ապստամբների դեմ գործողություն են սկսել այդ վիճելի տարածաշրջանում։
Ոստիկանությունը պնդում է, որ հնդկական զորքերը շաբաթ հայտնվել են զինյալների կրակի տակ։ Կարճ փոխհրաձգությունից հետո զինյալներն ապաստան են գտել տանը, որտեղ խաղաղ բնակիչերը ծուղակում են հայտնվել։ Նա ասում է, որ կինը սպանվել է խաչաձև հրաձգության ժամանակ։
Հարյուրավոր քաղաքացիներ են փողոցներ դուրս եկել ՝ ապստամբներին աջակցելու, պահանջելով դադարեցնել տարածաշրջանի վրա Հնդկաստանի տիրապետությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



