Հարավկորեացի լրագրողները քիչ էր մնում լապտերը նետեին Թրամփի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահների հանդիպմանը հարավկորեացի լրագրողները, փորձելով լուսանկարելու համար հարմար դիրք զբաղեցնել, քիչ էր մնում լապտերը նետեին Դոնալդ Թրամփի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի ժամանակով ուրբաթ առավոտյան։ Սպիտակ տան անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են ժամանակին բռնել լապտերը, որը Թրամփից ձախ սեղանին էր եւ «փրկել» ԱՄՆ նախագահին։
«Հեյ, ընկերներ, հանգիստ, հանգիստ։ Ընկերներ, դուք ավելի վատն եք դառնում»,-ասել է Թրամփը լրագրողներին։
Ուրբաթ Թրամփը բանակցություններ է վարել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Առաջնորդները քննարկել են Հյուսիսային Կորեայի դրությունը, ինչպես նաեւ նոր առեւտրային համաձայնագիրը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



