«Բանանցը» պայմանագիր է կնքել 34-ամյա պաշտպանի հետ
SPORTԵրևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 34-ամյա պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Փորձառու ֆուտբոլիստը ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 240 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ: «Շիրակի» կազմում Գևորգ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Գևորգ Հովհաննիսյանը նաև մեկ անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ 2016-ի սեպտեմբերին խաղալով Դանիայի դեմ արտագնա խաղում:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



