Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



